Ողջունում ենք Ձեզ
«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերության ինտերնետային կայքում: Հուսով ենք, որ այստեղ Դուք կգտնեք օգտակար տեղեկատվություն ընկերության եւ նրա կողմից առաջարկվող տեսականու և ծառայությունների վերաբերյալ:


Շնորհիվ գործունեության կազմակերպման արդիական մեթոդների, հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցման և առաջարկվող տեսականու բարձր որակի, մեր ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք  ՀՀ  դեղագործական շուկայում:

Ընկերության կողմից առաջարկվող դեղերի, բժշկական պարագաների, կոսմետիկայի, հիգիենայի պարագաների, օպտիկայի եւ մանկական սննդի լայն տեսականին հնարավոր է ձեռք բերել «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցի ցանկացած դեղատնից: Ընկերության բարձր որակավորում ստացած մասնագետները միշտ պատրաստ են օգնել Զեզ ճիշտ ընտրություն կատարելու գործում:

«Ալֆա Ֆարմ» ընկերությունը  երկրորդ տարին անընդմեջ արժանանում է «Համաժողովրդական վստահություն» Հանրային խորհրդի կողմից նախաձեռնած՝ «Լավագույն ապրանքանիշ և հանրային ծառայող» 3-րդ Համազգային մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դեղատների ցանցը Հայաստանում» և «Ոլորտի առաջատար»  մրցանակին:   Տեսանյութ