Ողջունում ենք Ձեզ «Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերության ինտերնետային կայքում: Հուսով ենք, որ այստեղ Դուք կգտնեք օգտակար տեղեկատվություն ընկերության եւ նրա կողմից առաջարկվող տեսականու և ծառայությունների վերաբերյալ:
Շնորհիվ գործունեության կազմակերպման արդիական մեթոդների, հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցման և առաջարկվող տեսականու բարձր որակի, մեր ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք ՀՀ դեղագործական շուկայում:
Ընկերության կողմից առաջարկվող դեղերի, բժշկական պարագաների, կոսմետիկայի, հիգիենայի պարագաների, օպտիկայի եւ մանկական սննդի լայն տեսականին հնարավոր է ձեռք բերել «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցի ցանկացած դեղատնից: Ընկերության բարձր որակավորում ստացած մասնագետները միշտ պատրաստ են օգնել Զեզ ճիշտ ընտրություն կատարելու գործում: