Նորություններ
Բացվեց նոր դեղատուն Ադոնց 15 հասցեում
13.01.2012
Բացվեց Ալֆա Ֆարմ դեղատների ցանցի հերթական նոր դեղատունը Երևան քաղաքի Արաբկիր համայնքում, Ադոնց 15 հասցեում:Դեղատունը գտնվում է Նիկողայոս Ադոնց փողոցի բազմաբնակարան շենքերին հարող բանուկ հատվածում, ինչը գնորդներին հնարավորություն է տալիս կատարել գնումներ մոտ վայրից և մատչելի գներով: Դեղատունը համալրված է դեղորայքի լայն տեսականիով և բարձր որակաորում ունեցող մասնագետներով:
Հասցե` Ադոց 15
Հեռ.` 010 23 05 92
Նոր կայքի գործարկում
25.12.2011
25.12.2011թ. գործարկվել է «Ալֆա Ֆարմ» ընկերության նորացված եռալեզու ինտերնետ կայքը: Այն իրենից ներկայացնում է նորաոճ դիզայնով և բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեցող ժամանակակից կայք, որի միջոցով այցելուները կարող են ծանոթանալ ընկերության ընդհանուր գործունեությանը, ինչպես նաև ստանալ մանրամասն օգտակար տեղեկատվություն:Կայքում ներդրված ինտերակտիվ քարտեզի միջոցով շատ արագ հնարավոր է ճշտել «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցի ցանկացած դեղատան գտնվելու վայրը, ինչպես նաև ծանոթանալ մեծածախ վաճառքի առաջարկներին և ծառայություններին, հաճախորդների համար նախատեսված պրոմո-ակցիաներին, մեդիա նյութերին և նորություններին:
Մոտ ապագայում կայքը հնարավորություն կընձեռի նաև մեծածախ վաճառքի հաճախորդներին կատարել «առցանց պատվերներ», իսկ դեղատների լոյալ հաճախորդները կունենան «անձնական կաբինետ», որտեղ կարող են ծանոթանալ իրենց համար նախատեսված զեղչերին և ստանալ անհատական «հատուկ առաջարկներ»:
Հուսով ենք, որ ընկերության նոր կայքն իր բազմազան հնարավորություններով օգտակար կլինի Ձեզ համար:
Բարի գալուստ «Ալֆա Ֆարմ»-ի նոր կայք:
Նոր դեղատուն Երևան քաղաքի Նոր Նորք համայնքում
25.12.2011
Շուտով Երևան քաղաքի «Նոր Նորք» համայնքի
2-րդ զանգվածի Գայի պողոտա թիվ 23/2 հասցեում կբացվի «Ալֆա Ֆարմ» դեղատների
ցանցի ևս մեկ նոր ֆարմամարկետ: Ֆարմամարկետը իր հաճախորդներին կառաջարկի
դեղամիջոցների, խնամքի պարագաների, մանկական սննդի, կոսմետիկայի և օպտիկայի
լայն տեսականի:Դեղատան բացումը կկայանա 2011թ.-ի դեկտեմբերի 25-ին: Հրավիրում ենք «Նոր Նորք» համայնքի մեր համաքաղաքացիներին կատարել գնումներ նորաբաց «Ալֆա Ֆարմ» դեղատնից և ստանալ բարձրակարգ խորհրդատվություն որակավորված մասնագետների կողմից:
Հասցե` Գայի պողոտա թիվ 23/2
Հեռ.` 010 66 97 77
Բացվեց Ալֆա Ֆարմ դեղատների ցանցի հոբելյանական 100-րդ դեղատունը
01.10.2011
27.09.2011թ.-ին բացվեց Ալֆա Ֆարմ
դեղատների ցանցի հոբելյանական 100-րդ դեղատունը՝ Կոմիտաս 46 հասցեում: Այս
դեղատունը ցանցի թվով 3-րդ ֆարմամարկետն է, որն իրենից ներկայացնում է
ինքնասպասարկման սկզբունքով դեղատուն:Ֆարմամարկետը բաղկածաց է 2 վաճառասրահից, որոնցից մեկում վաճառվում է դեղորայք, իսկ մյուսում՝ մոր և երեխայի խնամքի պարագաներ, մանկական սնունդ, կոսմետիկա և բուժտեխնիկա:
«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցի զարգացման ռազմավարության համաձայն այսուհետ ֆարմամարկետ ֆորմատի դեղատներ կբացվեն ավելի մեծ քանակով, քանի որ դրանք առավել հարմարավետ են հաճախորդների սպասարկման համար և գնորդին են ներկայացնում առավել մեծ տեսականի:
Հեռ.` 010 32 98 89